Skip to product information
Լոլիտա

Լոլիտա

9,990.00 AMD

Author: Vladimir Nabokov

Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»՝ անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի այս հուզախռով պատմությունը, բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի: Ի՞նչ է սա, արդեն տասնամյակներ շարունակ ջանում են հասկանալ գրականագետները. կլինիկական դեպքի նկարագրությո՞ւն, մարտահրավեր կեղծ բարեպաշտությա՞նը, ֆրոյդիստական վարժանքնե՞ր գրականության ասպարեզում (թեև Նաբոկովը հեգնալի արհամարհանքով էր վերաբերվում Ֆրոյդին), երգիծական պատո՞ւմ, թե՞ տրտմաթախիծ գիրք մենության և սիրո մասին: «Լոլիտա»-ի առեղծվածն անհնար է միանշանակորեն վերծանել:

ISBN: 978-9939-76-019-3
Pages: 470

You may also like