Skip to product information
Շառաչ և Ցասում

Author: William Faulkner

«Իմ ամենագեղեցիկ պարտությունը»,- ասել է Ֆոլքները «Շառաչ և ցասում» (The Sound and the Fury, 1929) վեպի մասին, որը Քոմփսընների գերդաստանի բարոյական անկման և ողբերգական վախճանի պատմությունն է: «Դժվարմարսելի» այս ստեղծագործությունը նոր գրականության և նրա չափանիշների հաստատման առաջին փորձերից մեկն է: Քոմփսընների կյանքը ներքին մենախոսությամբ հերթով ներկայացնում են Բենջին՝ գերդաստանի կենդանի «անեծքը», 33- ամյա հոգեհիվանդ երեխան, Քվենթինը՝ հարազատ քրոջը (Քենդիին) սիրահարված և մտացածին արյունապղծությունից տառապող եղբայրը, Ջեյսընը`ամենագործնական ու ամենանենգ Քոմփսընը... Վերջում հեղինակն ինքն է խոսք վերցնում`ներկայացնելով Դիլսիին`սևամորթ խոհարարուհուն:
Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ն ու Ֆոլքների «Շառաչ և ցասում»-ը որոշ իմաստով կանխորոշեցին համաշխարհային գրականության հետագա ընթացքը`«շրջանառության մեջ դնելով» գիտակցության հոսքի և ներքին մենախոսության գրական մեթոդը, որը պատումին իր յուրօրինակ օրենքներն է թելադրում:

ISBN: 978-9939-76-261-6
Pages: 316

You may also like