Join our email list
Get exclusive deals and early access to new products.
Պասկուալ Դուարտեի ընտանիքը
Author: Camilo José Cela
«Պասկուալ Դուարտեի ընտանիքը» (1942) վեպը պատմում է Պասկուալ անունով գեղջուկի մասին, որը մահապատժից առաջ գրի է առնում իր կյանքի պատմությունը, որը սկզբից մինչև վերջ ցավոտ և սոսկալի խոստովանություն է սեփական սխալների և արյունալի գոյության մասին, որը նա ստիպված է եղել ապրել: Մարդն ի սկզբանե չա՞ր է ծնվում, թե՞ հասարակությունն է նրան այդպիսին դարձնում, ահա Պասկուալի միակ հարցը, որին ընթերցողը պետք է պատասխանի՝ ի վերջո նա զո՞հ է, թե՞ մարդասպան: Գրաքննադատներից շատերի կարծիքով՝ այս վեպը Իսպանիան ներսից պառակտող հիմնախնդիրների այլաբանական պատկերումն է, և ուրեմն, Պասկուալ Դուարտեի ընտանիքի միջոցով Կամիլո Խոսե Սելան բացահայտում, քննադատում է հետպատերազմյան տարիների ապականված Իսպանիան:
ISBN: 978-9939-76-958-5
Pages: 208