Skip to product information
Մեծ Անկում

Author: Peter Handke

Պետեր Հանդքեի «Մեծ Անկում» գիրքը դերասանի կյանքի մեկ օրվա պատմությունն է: Նա առավոտյան մեկնում է երկար ուղևորության և դադար առնում միայն ուշ գիշերին։ Ուղին սկիզբ է առնում ծայրամասից և «անտառի միջով» տանում դեպի կենտրոնը մեծ քաղաքի, որում հեշտությամբ ճանաչվում է Փարիզը, և, հետևաբար, վերադարձնում է նրան դեպի քաղաքակրթություն: Ուխտագնացության (կամ գուցե Խաչակրաց արշավանքի) այս ընթացքը հերոսին օգնում է տեսնել չարի արմատը նոր լույսի տակ: Դեկորացիաների հարափոփոխ կախարդանքը չարաշահում է ընթերցողի համբերությունը, որը սովոր չէ երկար տարածության վազքին, սակայն աներկբա է՝ «անհամբերությունը գոյի ոչնչացումն է»: Գերմանական մամուլում այս գործը յուրօրինակ բնորոշում է ստացել՝ «Մարդատյացների «Հայր մեր»-ը»… Հանդքեն, ըստ էության, ներկայացնում է «անպետք» մարդկանց լուսանցք մղվելը, հասարակական հարաբերություններից ու առհասարակ կյանքից դուրս թողնվելը: Եվ Տերունական աղոթքի հայտնի տողը դառնում է՝ «...և փրկիր մեզ մեզնից՝ որպես չարի՛ց»…

ISBN: 978-9939-76-865-6
Pages: 304

You may also like