Join our email list
Get exclusive deals and early access to new products.
Փեթակը
Author: Camilo José Cela
Նոբելյան մրցանակի դափնեկիր Կամիլո Խոսե Սելայի (1916-2002) «Փեթակը» իսպանական վեպի առանձնահատուկ տեսակ է, որտեղ աշխարհն ու իրողությունները ներկայանում են լիովին նոր հայեցակետերից: Շուրջ 300 կերպար, որոնց շարժունակությունը սահմանափակվում է կոնկրետ տարածությամբ, որտեղ խռնված հազարավոր մարդիկ, առանց գոհության և առանց ապագայի հույսի, այս ու այն կողմ են վազում. սկզբունքորեն դրանք հետպատերազմյան մարդիկ են՝ տարտամ, չկողմնորոշված հայացքով և անելիքով: «Փեթակը» վեպը հետպատերազմական և բռնապետական Իսպանիայի իրականության արտացոլանքն է՝ շարադրված առօրյա խոսակցական լեզվով՝ համեմված տիպիկ իսպանական թևավոր խոսքերով, հայհոյանքներով, անեծքներով, մադրիդյան բարբառին հատուկ արտահայտություններով և ֆրազներով, որոնք համ ու հոտ են հաղորդում վեպին:
ISBN: 978-9939-76-705-5
Pages: 264