Անցնել ապրանքի տեղեկատվությանը
Դոկտոր Ֆաուստուս

Հեղինակ՝ Թոմաս Ման

1947թ. լույս տեսած «Դոկտոր Ֆաուստուսը» որոշակիորեն գերմանական՝ «միջնադարից եկող լեգենդի» հերթական մշակումը չէ: Թեպետև հերթականն է կոթողային կտավներից, որոնք մեկը մյուսի հետևից ստեղծել է Թոմաս Մանը (1875-1955): Երևելի գեղարվեստագետն իր հոգեմտավոր կերտվածքի ամբողջ զորությամբ այս անգամ փորձ է արել բացահայտելու ազգային ոգի կոչվող երևույթի այնպիսի կողմեր, որոնք հատկապես ժամանակակից աշխարհում դրսևորվել կարող են նաև իբրև ավերում տենչացող քաղաքականություն: Որքանով որ գեղարվեստական հնարանք է կոմպոզիտոր Ադրիան Լևերքյունի կերպարը, նույնքան էլ իրական է երկու համաշխարհային պատերազմների կիզակետում «մոլեգնող»՝ իր ողբերգական Գերմանիան։

ISBN՝ 978-9939-76-546-4
Էջեր՝ 688

Ձեզ կարող է նաև դուր գալ