Միացե՛ք մեր էլ. փոստի ցուցակին
Ստացեք բացառիկ առաջարկներ և վաղաժամ մուտք դեպի նոր ապրանքներ։
Սոսկալի ժամանակներ
Հեղինակ՝ Մարիո Վարգաս Լյոսա
Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպը քաղաքական խարդավանքների և դավադրությունների, լատինաամերիկյան երկրներին հատուկ բռնապետությունների և անառողջ մթնոլորտում զարգացող իրադարձությունների մասին պատմող պատմաքաղաքական վեպ է, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումը, բարքերի ապականումն ու մարդկային թուլությունները: 2019 թվականին լույս տեսած և աշխարհում առաջինը հայերեն թարգմանված այս վեպը Սառը պատերազմի տարիներին ընթացող միջազգային դավադրությունների և իրարամերժ շահերի խառնակ պատմություն է, որում նկարագրված են գերտերությունների և լատինամերիկյան երկրների միջև փոխհարաբերությունները պատկերող դրվագներ: Վեպի հիմքում Գվատեմալայի՝ ԱՄՆ-ի վարչակարգի, ԿՀՎ-ի կողմից կազմակերպված 1954 թվականի ռազմական հեղաշրջումն է, ըստ որի՝ Կառլոս Կաստիլ յո Արմասին հաջողվում է տապալել Գվատեմալայի նախագահ Խակոբո Արբենսի կառավարությունը, ԱՄՆ-ի հրահանգով և մամուլի անմիջական ներգործությամբ մեղադրել նրան սովետական կոմունիզմի մուտքը մայրցամաքում խրախուսելու, կոմունիստ լինելու և Գվատեմալան Մոսկվայի արբանյակը դարձնելու մեջ: Բռնության սքեմի տակ թաքնված մեծ սուտը թիրախավորված քարոզչության և հատկապես մամուլի շնորհիվ ներկայացվում է իբրև ճշմարտություն և հիմնովին փոխում Գվատեմալայի ապագան: Մի կողմից` փաստավավերագրական, մյուս կողմից՝ գեղարվեստական տարրերով համեմված այս վեպը անտարբեր չի թողնի և ոչ մեկին:
ISBN՝ 978-9939-76-643-0
Էջեր՝ 336