Join our email list
Get exclusive deals and early access to new products.
Քամին. Բարոկկո խորանազարդ վերականգնելու փորձ
Author: Claude Simon
Վեպը սրընթաց սյուժեով մի պատմություն է մարդկային տարօրինակ ճակատագրի մասին, որ բախվում է խաղաղության ու քաոսի, կարգի ու անկարգության անլուծելի առեղծվածին: Վեպի երեսունհինգամյա հերոսը`Անտուան Մոնտեսը, հոր մահից հետո գալիս է վերջինիս ժառանգությունը ստանալու`քաղաքի ամենամեծ կալվածքներից մեկը խաղողի այգիներով: Ինչպես ցանկացած գավառական քաղաքում, այստեղ էլ յուրաքանչյուր նոր, օտար մարմին ընկալվում է որպես բացարձակ ոտնձգություն հանրային անդորրի, հաստատված կարգի դեմ: Դեպքերը ոչ թե ներկայացվում են որպես օբյեկտիվ դիպաշար, այլ պատումի հեղինակը փորձում է վերականգնել խճողված, բազմաշերտ, անորսալի իրականությունը ցաքուցրիվ փաստերի, խոսակցությունների, սեփական եզրակացությունների միջոցով: «Քամու» պատումն իսկապես նման է «բարրոկո խորանազարդի»`մանրամասների առատությամբ, անկանխատեսելի արաբեսկներով ու ոլորագծերով, անվերջանալի փակագծերով: Գլխավոր հերոսի ճակատագրի միջոցով Կ. Սիմոնն արտահայտում է վիպագրության իր ընկալումը, որն իր որոնումների ճանապարհին հաճախ ճյուղավորվում է, չի հասնում հանգուցակետին`շարունակ առաջ շարժվելով «հարասահ ավազների միջով»
ISBN: 978-9939-76-158-9
Pages: 288