Միացե՛ք մեր էլ. փոստի ցուցակին
Ստացեք բացառիկ առաջարկներ և վաղաժամ մուտք դեպի նոր ապրանքներ։
Պենելոպեական
Հեղինակ՝ Margaret Atwood
«Պենելոպեական» վիպակը (2005) անտիկ գրականության կոթողներից մեկի՝ «Ոդիսական»-ի իգական տարբերակն է, հոմերոսյան վիպերգի անսպասելի վերակերպումը Ոդիսևսի հետ ամուսնանալուց հետո քսան տարի հեռուները մեկնած կողակցի վերադարձիn սպասող Պենելոպեի տեսանկյունից: Ինչն անէական է ու երկրորդական «Ոդիսական»-ում, կարևորվել է և առաջին պլան մղվել «Պենելոպեական»-ում, մանավանդ տասներկու աղախնի մահապատիժը, որոնք դատապարտվում են Ոդիսևսի բացակայության ընթացքում նրա կնոջ ձեռքին հետամուտ փեսացուների հետ կենակցելու համար: Աղախինների խումբն այստեղ հանդես է գալիս հին հունական ողբերգության պարերգակների դերում: «Պենելոպեականը» պոստմոդեռնիստական գործ է տրագիկոմիկական շնչով և արձակի ու չափածոյի համադրմամբ: Աթվուդը բոլորովին այլ շեշտադրումներով ու նորովի է ներկայացրել «Ոդիսական»-ի վաղեմի պատմությունը:
ISBN՝ 978-9939-76-990-5
Էջեր՝ 224